18:44   05-07-2022
Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ
Թողնել մեկնաբանություն

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի  արտաքին գործերի նախարարությունից: 

Դավիթ Բաբայանը շնորհավորել է գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և  հաջողություններ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և հնարավոր  զարգացումները։ Ընդգծվել է ինչպես Արցախի և Մեձդնեստրի, այնպես էլ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության պահպանման և ընդլայնման անհրաժեշտությունը։

Loading...