18:44   05-07-2022
Ուկրաինայի և Շվեդիայի ղեկավարները պաշտպանական ոլորտում համագործակցության հայտարարություն են ստորագրել
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Կիևում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել:

Փաստաթուղթը վերաբերում է երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերին, այդ թվում՝ համագործակցությանը պաշտպանական և ատոմային էներգետիկայի ոլորտներում: Հայտարարության համաձայն՝ Կիևն ու Ստոկհոլմը կընդլայնեն համագործակցությունը միջկառավարական համաձայնագրերին համապատասխան:

Զելենսկին և Անդերսոնը ողջունել են Ուկրաինայի՝ ականազերծման հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև Կիևին միջուկային վառելիքի մատակարարման շուրջ գործընկերությունը:

Loading...