18:47   05-07-2022
Utair-ը տվել է Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթների մեկնարկը
Թողնել մեկնաբանություն

Հուլիսին Utair ավիաընկերությունը տվել է Սանկտ Պետերբուրգից 3 նոր միջազգային չվերթերի մեկնարկը, որոնց թվում է նաև դեպի Երևան ուղղությունը: Ավիաընկերության նոր ուղղություններն են նաև Տաշքենդը և Բաքուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Utair Passenger Airlines-ի նախագահ Օլեգ Սեմյոնովը:

«Ուղևորների հարմարավետության համար մենք ընդլայնում ենք երթուղային ցանցը Սանկտ Պետերբուրգից։ Հյուսիսային մայրաքաղաքից միջազգային չվերթների մեկնարկը կարևոր իրադարձություն է մեզ և մեր ուղևորների համար։ Համոզված ենք, որ նոր ուղղությունները կհետաքրքրեն ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ գործարարներին»,- ասել է Օլեգ Սեմյոնովը։

Loading...