18:49   05-07-2022
Image Description
Լիտվան ֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինային
Թողնել մեկնաբանություն

Լիտվան Ուկրաինային լրացուցիչ 10 միլիոն եվրո կփոխանցի երկրի վերականգնման աշխատանքների համար: Կիևին օգնելու համար Վիլնյուսի ծախսած միջոցների ընդհանուր գումարը գերազանցում է կես միլիարդ եվրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»՝ վկայակոչելով Լիտվայի  վարչապետ Ինգրիդա Շիմոնիտենի հայտարարությանը։

«Ուկրաինային Լիտվայի օգնության և Ուկրաինայից փախստականներին աջակցության ծավալը մեր երկրում գերազանցում է կես միլիարդ եվրոն: Լիտվան լրացուցիչ տասը միլիոն եվրո կփոխանցի Ուկրաինայի Ազգային բանկին անհապաղ վերականգնման աշխատանքների համար», - ասվում է Լիտվայի վարչապետի  մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Loading...