18:53   05-07-2022
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Գործողությունների համատեղ ծրագրի շուրջ
Թողնել մեկնաբանություն

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլինը:

«Հույս կար, որ իրանական պատվիրակությունը ցանկություն կցուցաբերի վերադառնալ համաձայնագրին, սակայն նրանք չկարողացան պատասխան տալ, այդ հնարավորությունը կորավ: Մենք կարծում ենք, որ Իրանը դեռ հիմնարար որոշում չի կայացրել՝ երկիրը շահագրգռված է համաձայնագրի երկարաձգմամբ, թե ոչ, բայց նրանք պետք է որոշեն այս հարցը, քանի որ մի օր համաձայնագիրը կարող է անցյալում մնալ»,- ասել է Մալլին։

Ամերիկացի հատուկ բանագնացը նաև նշել է, որ Իրանը շատ ավելի մոտ է միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութի ձեռքբերմանը, ինչը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ի և նրա գործընկերների համար։

Loading...