18:56   05-07-2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հուլիսի  5-ին ընդունել  է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:

Արայիկ Հարությունյանի աշխատակազմից NEWS.am-ին տեղեկացնում են, որ քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Հանդիպման ընթացքում շոշափվել են նաեւ առկա  խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։

Նախագահ Հարությունյանն ընդգծել է ռազմական գործողությունների մասնակիցների իրավունքների պաշտպանության համար օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա լուծումներ գտնել նոր իրավիճակին համապատասխան:

Loading...