11:24   06-07-2022
Image Description
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին
Թողնել մեկնաբանություն

Հուլիսի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:

Loading...