13:13   06-07-2022
Ռուսաստանի դրոշով նավը մտել է Բաթումի նավահանգիստ
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պարզաբանմամբ՝ հուլիսի 4-ին՝ ժամը 22:05-ին, Հայաստանի Հանրապետություն մեկնող տարանցիկ բեռներով բեռնված նավը Ռուսաստանի դրոշով մտել է Բաթումի ծովային նավահանգիստ։ Փոխանցում է aliq.ge-ն։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալության իրականացրած զննման արդյունքում հաստատվել է, որ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավի սեփականատեր ընկերության վրա:

Միաժամանակ, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պարզաբանմամբ՝ Բաթումի ծովային նավահանգստի Սաղուզի տարածքում Ռուսաստանի դրոշով նավարկվող երկրորդ նավն առանց բեռի է։

Հիշեցնենք. Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Բաթումի նավահանգիստ մտնող նավի և բեռների վերաբերյալ։ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ թուրքական դրոշով նավը, որը միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ընկերության նավթամթերք է տեղափոխում, բեռներով լքում է Բաթումի նավահանգիստը։


Loading...