13:15   06-07-2022
Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Սանուսի Բարկինդոն
Թողնել մեկնաբանություն

63 տարեկանում մահացել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մոհամմեդ Սանուսի Բարկինդոն։ Այս մասին Twitter-ում հայտնել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի (NNPC) ղեկավար Մալլամ Մելե Քյարին։

Բարկինդոն ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի օգոստոսից, իսկ 2006 թվականին եղել է նաև դաշինքի ղեկավարի պաշտոնակատարը:

15 տարի Բարկինդոն եղել է Նիգերիայից ՕՊԵԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ։

Բացի այդ, նա 23 տարի աշխատել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայում:

Loading...