13:17   06-07-2022
Image Description
Թրամփը կարող է այս ամռանը հայտարարել 2024թ. ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է 2024թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։ Մի քանի աղբյուրներ The Hill-ին տեղեկացրել են, որ քննարկվել է արդեն այս ամառ նախընտրական քարոզչություն սկսելու մասին, բայց նախազգուշացրել են, որ իրավիճակը մնում է անկայուն, եւ պարզ չէ, թե երբ նախկին նախագահն իսկապես  կարող է մտնել մրցարշավի մեջ։

Մյուս աղբյուրը պնդել է, որ Թրամփը չի շտապում առաջադրել իր թեկնածությունը։ Նրա խոսքով՝ Թրամփն ամենաազդեցիկ դեմքն է մնում Հանրապետական կուսակցությունում, եւ նախկին նախագահը կարող է իրեն թույլ տալ սպասել, մինչեւ որ ավելի հստակ նախընտրական ենթակառուցվածք ունենա՝ լիովին ընտրարշավի մեջ մխրճվելուց առաջ։

Նախկին նախագահի մտերիմ խորհրդականներն ասել են, որ Թրամփը  կշարունակի հանրահավաքներ անցկացնել, որպեսզի դիմի իր ամենամոլի կողմնակիցներին ու ստուգի գրոհի պոտենցիալ գծերը պոտենցիալ ընտրարշավի համար։


Loading...