13:18   06-07-2022
Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բունդեսթագի փոխնախագահին են ներկայացրել տարածաշրջանային զարգացումները
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի այցի շրջանակներում հուլիսի 4-ին Բունդեսթագում տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ տիկին Պետրա Պաուի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր։
 
Պատվիրակության անդամները ներկայացրել են տիկին Պաուին տեղեկատվություն Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունը Հայաստանում դիտարկվում է որպես խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիք, որն այլընտրանք չունի։
Հանդիպան ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների չհայրենադարձման խնդրին, Հայոց մշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին:
 
Բունդեսթագի փոխնախագահը, անդրադառնալով նշված խնդիրներինղ մասնավորապես ընդգծել է, որ Բունդեսթագի կողմից դեռևս 2016 ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կյանքի կոչման հարցում դեռ շատ անելիքներ կան։
 
Բունդեսթագի փոխխոսնակը ընդգծել է հայ֊գերմանական խորհրդարանական համագործակցության կարևորությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին:

Loading...