13:44   06-07-2022
Իսրայելը հայտարարել է Ստամբուլում տնտեսական գրասենյակի աշխատանքը վերսկսելու մասին
Թողնել մեկնաբանություն

Իսրայելը հայտարարել է օգոստոսի 1-ից Ստամբուլում իր տնտեսական գրասենյակի աշխատանքը վերսկսելու մասին՝ դիվանագիտական տարաձայնությունների պատճառով երկրների միջեւ մի քանի տարվա ակտիվության բացակայությունից հետո, տեղեկացրել է Ynet-ը։

Այս քայլը «Թուրքիայի հետ Իսրայելի տնտեսական կապերի խորացման մասն է կազմում», ասել է Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օռնա Բարբիվային։ «Մենք մտադիր ենք շուտով կազմակերպել համատեղ տնտեսական գիտաժողով երկրների միջեւ՝ ավելի քան տասը տարի անց»,- ասել է Բարբիվային։

Անցած ամիս երկրները սկսել են խորացնել փոխադարձ դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով:

Loading...