13:48   06-07-2022
Image Description
Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով
Թողնել մեկնաբանություն

Եգիպտոսի քաղաքացիների համար դյուրացվում է Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը։

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ 2022 թվականի հուլիսի 11-ից Եգիպտոսի քաղաքացիների համար պարզեցվում է վիզային ռեժիմը։

Եգիպտոսի քաղաքացիներն այլևս ՀՀ ոստիկանության կամ Արտաքին գործերի նախարարության կողմից տրված հրավերի կարիք չեն ունենա։ Այսպիսով՝ վերոնշյալ օրվանից Եգիպտոսի քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել անմիջապես Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ դիվանագիտական ներկայացուցչություն։

11:01   30-09-2022
Loading...