16:48   06-07-2022
Image Description
Շրի Լանկան «սնանկ» է. վարչապետ
Թողնել մեկնաբանություն

Շրի Լանկան «սնանկ» է, ասել է վարչապետ Ռանիլ Վիքրեմեսինգհեն, տեղեկացրել է CNN-ը։

Վիքրեմեսինգհեն օրենսդիրներին տեղեկացրել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ բանակցությունները երկրի «փլուզված» տնտեսության վերածննդի մասին «դժվար» են, որովհետեւ 22 միլիոն բնակչություն ունեցող հարավասիական երկիրը բանակցությունների մեջ է մտել որպես սնանկ երկիր, այլ ոչ թե զարգացող։

«Այժմ մենք մասնակցում ենք բանակցություններին որպես սնանկ երկիր։ Ուստի, մենք պետք է բախվենք ավելի բարդ իրավիճակի, քան նախորդ բանակցությունների ժամանակ»,- ասել է Վիքրեմեսինգհեն խորհրդարանում։ «Սնանկության պատճառով, որի մեջ գտնվում է մեր երկիրը, մենք պետք է (ԱՄՀ-ին) առանձին պլան ներկայացնենք մեր պարտքի կայունության վերաբերյալ»,- ավելացրել է նա։ «Հենց որ այդ պլանը նրանց բավարարի, մենք կկարողանանք անցնել անձնակազմի մակարդակով համաձայնագրի։ Դա հեշտ գործընթաց չէ»։

Շրի Լանկան 70 տարվա մեջ ամենածանր ֆինանսական ճգնաժամն է ապրում։

Դպրոցները փակ են, իսկ վառելիքը սահմանափակ է՝ միայն հիմնական ծառայությունների համար։ Մի քանի խոշոր քաղաքներում, ներառյալ Կոլոմբոն, հարյուրավոր մարդիկ ժամերով վառելիքի հերթ են կանգնում՝ երբեմն ոստիկանության եւ զինվորականների հետ բախումների մեջ մտնելով։ Կիրակի օրը Շրի Լանկայի էներգետիկայի նախարար Կանչանա Վիջեսեքերան ասել էր, որ երկրում վառելիքը հազիվ մեկ օրվա բավականացնի։

Վարչապետը հույս է հայտնել, որ պարտքի վերակառուցման եւ կայունության մասին հաշվետվությունը ԱՄՀ-ին կներկայացվի օգոստոսին։ Հենց որ համաձայնություն ձեռք բերվի, կպատրաստվի վարկային օգնության քառամյա համալիր ծրագիր, ասել է Վիքրեմեսինգհեն։

11:01   30-09-2022
Loading...