16:54   06-07-2022
Image Description
Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում շարունակվում են երկրորդ թաղամասի կառուցման աշխատանքները
Թողնել մեկնաբանություն

Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում շարունակվում են երկրորդ թաղամասի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, նախագծի համաձայն՝ թաղամասը բաղկացած կլինի 59 առանձնատներից, որից 22-ը՝ երեք սենյականոց, իսկ 57-ը՝ չորս սենյականոց։

Որոշ առանձնատներ արդեն տանիքապատվել են և կատարվում են արտաքին հարդարման աշխատանքներ։
Աշխատանքները ֆինանսավորվում են ԱՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։


Loading...