19:36   06-07-2022
Image Description
Ռուսաստանը Խարկովի մարզում ժամանակավոր վարչակազմ է ստեղծել
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը Խարկովի մարզում ստեղծել է ժամանակավոր քաղաքացիական վարչակազմ: Այս մասին հայտնել է կառույցի ղեկավար Վիտալի Գանչևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա մանրամասնել է, որ մարզում ձևավորվելու են նաև չորս մարզային ժամանակավոր քաղաքացիական վարչակազմեր։

Գանչևը հայտարարել է նաև, որ ռուսական վերահսկողության տակ անցած շրջաններում գրիվնայի փոխարեն շրջանառության մեջ է դրվելու ռուբլին:

Խարկովի մարզով հետաքրքրված է նաև Վարշավան: Լեհաստանը մտադիր է իր ուշադրությունը կենտրոնացնել մարզի վրա՝ Ուկրաինայի վերականգնման գործընթացում։ Այս մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Մարչին Պշիդաչը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա մանրամասնել է, որ ավելի վաղ նման որոշում են կայացրել վարչապետ Մատեուշ Մորավեցկին և նրա ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալը։

Լեհ փոխարտգործնախարարը նաև ընդգծել է, որ Վարշավան առաջարկում է այդ գործընթացը ֆինանսավորել ռուսական արժութային պահուստների բռնագրավումից ստացված միջոցների հաշվին։

11:01   30-09-2022
Loading...