19:46   06-07-2022
Image Description
Ամերիկացի օրենսդիրները լրացում են կատարել, որպեսզի արգելեն Թուրքիային F-16-երի վաճառքը
Թողնել մեկնաբանություն

Ամերիկացի օրենսդիրների խումբը լրացումներ է կատարել Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում (NDAA), որոնք կկանխեն Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը, եթե Անկարան շարունակի տարածքային հավակնություններն ու օդային տարածքի խախտումներն Էգեյան ծովում, գրել է Kathimerini-ն։

Այդ լրացման համաձայն՝ ԱՄՆ նախագահին կարգելվի զենք վաճառել ՆԱՏՕ-ի անդամ երկրին, որը քանիցս խախտել է ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ամերիկացի օրենսդիրների նպատակն այն է, որպեսզի հասնեն այն բանին, որ Բայդենի վարչակազմը չսկսկի վաճառել, ինչպես նաեւ արդիականացնել Թուրքիայում առկա F-16 ինքնաթիռները։

Բայց լրացումը բաց պատուհան է թողնում, որը թույլ է տալիս նախագահին չեղարկել սահմանափակումները, եթե Կոնգրեսին հաստատի, որ դա համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության կենսականորեն կարեւոր շահերին։ Այս համատեքստում նախագահը պետք է ներկայացնի կոնկրետ միջոցների մանրամասն նկարագրություն, որոնք կընդունվեն նրա համար, որպեսզի ամերիկյան զենքը չօգտագործվի ՆԱՏՕ-ի այլ անդամի ինքնիշխանությունը խախտելու համար։

Loading...