20:08   06-07-2022
Image Description
ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին
Թողնել մեկնաբանություն

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը  Ազգային Ժողովում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը հաստատեց, որ կվերցնի մանդատը: «Կաշխատեմ հիմնականում մեր՝ Շիրակի մարզի  ու մարզի բնակիչների համար ու կփորձեմ բոլորին հնարավորինս օգտակար լինել»,-հավելեց նա:

11:01   30-09-2022
Loading...