20:15   06-07-2022
Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները կհստակեցվեն
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովը հուլիսի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքէջը:

Նախաձեռնության մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում քննչական մարմնի ղեկավարի լիազորությունների հստակեցումը: Այդ նպատակով առաջարկվում է օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «որոշմամբ» բառը և երկրորդ նախադասությունը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությամբ կամրագրվի քննչական մարմնի ղեկավարի լիազորությունների արդյունավետությունը՝ բացառելով կազմակերպչական-տեխնիկական բնույթի հարցի կապակցությամբ որոշումների կայացումը և դրանց վերաբերյալ համապատասխան վերադաս դատախազի գրավոր համաձայնության առկայությունը:

Loading...