20:16   06-07-2022
Թուրքիան գրավոր դիմումներ է ուղարկել Շվեդիա եւ Ֆինլանդիա՝ խնդրելով արտահանձնել քրդերին եւ Գյուլենի կողմնակիցներին
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան գրավոր դիմումներ է ուղարկել Շվեդիա եւ Ֆինլանդիա՝ սկանդինավյան երկրներին խնդրելով արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցներին։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Քրդստանի աշխատավորական կուսակցության վեց անդամների եւ Գյուլենի վեց կողմնակիցների վերաբերյալ գործերը գտնվում են Ֆինլանդիայում, իսկ  Գյուլենի 10 կողմնակիցների եւ ՔԱԿ-ի 11 անդամներինը՝ Շվեդիայում»,- ասել է Բոզդաղը։

Անցյալ շաբաթ Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան համաձայնագիր են ստորագրել՝ ՆԱՏՕ-ին հյուսիսային Եվրոպայի երկրների անդամակցության վետոն վերացնելու մասին։

Համաձայնագիրն ուղղված է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հանդեպ Անկարայի երեք հիմնական խնդիրների լուծմանը՝ Թուրքիա զենքի արտահանման սահմանափակումների վերացում, ՔԱԿ-ի եւ նրա մասնաճյուղերի դեմ կոշտ դիրքորոշման որդեգրում եւ ահաբեկչության մեջ կասկածվողների արտահանձնում:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հայտարարել է, որ դեռ կարող է արգելափակել ՆԱՏՕ-ին անդամակցելու երկու երկրների ձգտումը, եթե նրանք չկարողանան կատարել պայմանավորվածությունը։

Loading...