20:16   06-07-2022
Կանադան ՆԱՏՕ-ի անդամներից առաջինն է պաշտոնապես հաստատել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը
Թողնել մեկնաբանություն

Կանադան ՆԱՏՕ-ի անդամներից առաջինն է պաշտոնապես հաստատել դաշինքին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը: Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Թրյուդոն կոչ է արել մյուս դաշնակիցներին հնարավորինս արագ ավարտել իրենց սեփական վավերացման գործընթացները: «Սա երկու երկրներին մոտեցնում է լիիրավ անդամակցությանը,- ասել է նա,- Նրանց անդամակցությունը ավելի կուժեղացնի ՆԱՏՕ-ին»։

Հելսինկին եւ Ստոկհոլմը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը մայիսին են ներկայացրել։

«Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին արագ ավարտել վավերացման գործընթացը, որպեսզի սահմանափակվեն հակառակորդների միջամտության հնարավորությունները»,- ասվում է Թրյուդոյի հայտարարության մեջ:

Loading...