20:24   06-07-2022
Շիրակի մարզում առաջին անգամ գործարկվել է բժշկական շարժական կայան
Թողնել մեկնաբանություն

Շիրակի մարզում առաջին անգամ գործարկվել է բժշկական շարժական կայան։ Այն Ֆրանսիական EliseCare բարեգործական ընկերության նվերն է մարզին։ Այն մարզի բնակչության առողջության առաջնային պահպանման ուղղված ծրագրերից մեկն է։

Ֆրանսիական ընկերությունն արդեն 10 տարուց ավելի է անհետաձգելի բժշկական և հոգեբանական օգնություն է տրամադրում հակամարտության գոտիներում ապրող բնակչությանը։ Կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել աշխարհի մի շարք հետպատերազմական երկրներում, այդ թվում՝ Արցախում:

EliseCare ընկերության շարժական կլինիկան հագեցած է անհրաժեշտ բուժսարքավորումներով, առաջնային և խիստ պահանջարկ ունեցող դեղորայքով։ Սրտաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, հոգեբան և մյուս պրոֆիլի ֆրանսիացի բժիշկներին, անհրաժեշտության դեպքում, կմիանան նաև տեղի մասնագետները։

Առաջիկայում պարզ կդառնա թե մարզի սահմանամերձ համայնքները առողջապահական ինչպիսի ծառայությունների անհրաժեշտություն ունեն։ Օրական մեկ համայնք կատարվող այցելությունը շրջիկ կայանի մասնագետներին թույլ կտա գնահատել կարիքները։ Առաջին օրը շարժական կլինիկան մեկնեց Գուսանագյուղ և Շիրակավան համայնքներ։

Loading...