19:00   07-07-2022
Եթե չենք պարտվել ուրեմն ի՞նչ, բարությունի՞ց Կովսականն ու Քարվաճառը կորցրինք.«Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

44-օրյա պատերազմի ժամանակ 10 անգամ ավելի քիչ պայթուցիկ 10 անգամ ավելի շատ զոհ պատճառեց, իսկ ՈՄԱ-ի ջոկատը ցրված էր տարբեր տեղերով: Արդյունքում 250 կիլոգրամանոց ռումբը, անմիջապես մեր դիրք ընկնելով,  3 հոգու կյանք խլեց: 

Ռազմական շատ օրենքներ երբեմն ավելի շատ վնասում են, քան օգնում: Հատկապես, երբ խոսքը գնում է ցար  «Նիկոլայ 2-րդ»-ի ժամանակաշրջանից մնացած օրենքների մասին:

Մենք համառորեն չենք կիրառում  Իսրայելական բանակի օրինակը: Միգուցե դադարե՞նք կրկնօրինակել Ռուսաստանին և ստեղծենք մեր բանակը՝ մեր խնդիրներն ու ազգաբնակչությունը հաշվի առնելով: 

Փոխարենը վայրի կապիտալիզմի պայմաններում քաղաքացիներին երեք ամսով տանում ենք հավաքների, երբ նրանցից շատերն աշխատում են և ունեն ընտանիք կերակրելու խնդիր.ասում է ՈՄԱ-ի հիմնադիր, ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը: 

Նա հավելում է՝  բանակային ռեֆորմները հետաձգվում են, այդ թվում զենքի մասին օրենքը: Իսկ բանակը չի պարտվել թեզին, Վարդանովը լուրջ չի վերաբերվում:

Loading...