Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին 2017 թվականին դեռևս կանգուն էր: Այսօր կարելի է ասել՝ բավականին անմխիթար վիճակում է: 44-օրյա պատերազմից հետո, երբ այն հայտնվեց թշնամու վերահսկողության տակ, դիտավորյալ պայթյունի հետևանքով տուժել է: Վերջերս համացանցում հայտնված լուսանկարները ցույց էին տալիս, որ եկեղեցին վերանորոգման փուլում է: Այն ներկայացվում է որպես ուղղափառ եկեղեցի: Փորձագետ Արմինե Հայրապետյանի խոսքով՝ այս ամենից կարելի է ենթադրել, որ ճարտարապետական տեսքի ակնհայտ փոփոխություն է լինելու, քարը ոչնչացվելու է: Այսինքն կներկայացվի այլ կերպ, ասես հայերի հետ երբևէ կապ չի ունեցել: