17:00   13-07-2022
Մարդկային կապիտալը բիզնեսի հիմքում. ինչպե՞ս է Հայաստանում ապրում HR-ը. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

HR ասոցացիայի հիմնումն ու հիմնադրումը տրամաբանական էր: Երբ բացվեց Cascade People & Business-ը և հարց առաջացավ՝ ինչպես զարգացնել բիզնեսը, պարզվեց, որ մարդկային ռեսուրսների ոլորտը գործարարության ամենաթույլ կետերից է: Մարդկանց պետք էր բացատրել, որ HR-ն ու PR-ը նույնը չեն: Ստեղծվեց այս համայնքը, որտեղից սկվեց համատեղ զարգացումն ու արդեն փորձի փոխանցումը: Ասոցացիայի հիմնադիր տնօրեն Արփի Կարապետյանը նշում է՝ 2008 թվականից սկսած զգալի աճ ունենք: Նախկինում, եթե գրանցվողների թիվը ընդամենը 5 հոգի էր, հիմա հասել է700-ի: Զարգացումն ակնհայտ է: Դրական տենդենցը շարունակվում է: Արդեն ամեն 4-րդը ցանկանում է դառնալ ոլորտի մասնիկ: Իսկ հասկանալու համար, թե որքանով է այն օգնում բիզնեսին, պետք է նախ ընկալել բիզնեսի նպատակը:

Loading...