16:00   13-07-2022
Բուսաբանական այգին ֆինանսավորման կարիք ունի. Սա պետք է գիտության զարգացման համար. «Գիտուժ»
Թողնել մեկնաբանություն

Երևանի համար Բուսաբանական այգին ոչ միայն գեղեցիկ վայր է, որը աչք է շոյում, այլ նաև գիտական կառույց է: Այստեղ են հավաքագրված բույսերի և սերմերի եզակի տեսակներ: Այս կառույցն է պահպանում բուսաբանության ոլորտում երկրի կուտակած հիմնական գիտելիքները:

Բուսաբանական զարգացած այգին շռայլություն չէ: Սա անհրաժեշտ կառույց է, որի՝ գոնե բավարար աշխատանքի դեպքում ոչ միայն քաղաքը կունենա իրապես գեղեցիկ զբոսայգի, այլ նաև երկիրը կունենա բնապահպանական խնդիրներին ճիշտ դիմակայելու, հողային, բնական ռեսուրսները ճիշտ սպառելու վերաբերյալ խնդիրները դիտարկող և մշակող կենտրոն: Աշխարհի տարբեր երկրներ գումար և ռեսուրս չեն խնայում բուսաբանական այգին զարգացնելու համար: Հայաստանը, սակայն, այս հարցը մոռացության է մատնել:

Loading...