Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային ու քաղաքային իշխանությունների հետ հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, կոմիտեի ներկայացուցիչներին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Գյումրիում կազմակերպելուն առնչվող հարցեր։
Նազելի Բաղդասարյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է հյուրընկալելու Շիրակի մարզում:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը մարզպետին է ներկայացրել իրենց անցած ուղին, որը մեկնարկել է 1999 թվականից։
Իշխան Զաքարյանը նշել է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի միաձայն որոշմամբ 8-րդ խաղերի բացման արարողության մայրաքաղաք է ընտրվել Գյումրին, 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ՝ ոսկի, արծաթ և բրոնզ։
Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է անցկացնել Երևանում։