17:00   14-07-2022
Ակնեն դատավճիռ չէ.«Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Ակնեն կամ կորյակային ցանը, քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում հիվանդի մոտ նկատվում է մազի ֆոլիկուլների և ճարպագեղձերի բորբոքում: Ակնեի առաջացմանը նպաստող պատճառները կարող են տարբեր լինել.  հորմոնալ ֆոնի խանգարում, իմունիտետի թուլացում, սթրես, գերկերատոզը մարսողական համակարգի օրգանների տարատեսակ հիվանդություններ: Պատճառ կարող է դառնալ նաև մարդու ճարպագեղձերի չափազանց ակտիվ աշխատանքը, բորբոքային գործընթացները, մարդու մաշկի միկրոֆլորայի առանձնահատկությունները: Արտաքին գործոնները կարող են նույնպես ակնեի առաջացման պատճառներ դառնալ. շոգի և խոնավ կլիմայի ազդեցությունը, արևային ճառագայթումը, սոլյարիների ակտիվ այցելությունները, բշտիկների ինքուրույն հեռացման փորձերը: Խնդրի բուժման, ախտորոշման
և կանխերգելման
մասին զրուցել ենք «Մալետտի» էսթետիկ բժշկության
կենտրո
նի մաշկաբան
Էմիլ Միրզոյան
ի հետ

Loading...