18:00   20-07-2022
Էրդողանը գնացել էր համաձայնություն ստանալու, Խամենեին Իրան-Հայաստան սահմանից խոսեց.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան շարունակում  է իր սահմաններն ընդարձակելու արդեն հազարամյա ծրագիրը: Այդ երկիրը ոչ միայն փորձում է իր հարևանների հաշվին ընդլայնվել, այլև իրենից հեռու գտնվող երկրների հանդեպ ոտնձգություններն է ավելացնում: Լիբիա, Աֆղանստան, Սիրան և այլն…  

Այս պահին թուրք զինվորը աշխարհի տարբեր երկրներում է:  

Այս համատեքստում Էդողանը հանդիպում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հետ: Էրդողանի այս հանդիպումը ավելի շատ բանակցություն է հիշեցնում, որի թաքնված նպատակը Իրանից Սիրիայի հանդեպ ճնշումը մեծացնելու համար համաձայնություն ստանալն է: Հիշենք, որ Էրդողանը երկար ժամանակ հայտարարում էր Սիրիայի սահմաններում թուրքական զորքերն  առաջ տանելու մասին, սակայն ակնհայտ է, որ նրան ինչ-որ բան խանգարում էր դա իրագործելը: 

Պատահական չէր նաև Խամենեի խոսքերը կապված հայ-իրանական սահմանի հետ. նկատում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...