19:00   21-07-2022
Քրիստոսի արձանը կարող էր ունենալ օղակի տեսք և կոչվել Ծառուկյանի պաշտպանական գիծ. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Քրիստոսի արձանի մասին նախագիծը ստվերեց նույնիսկ երեք գերտերությունների՝ Իրան, Ռուսաստան, ԱՄՆ, հետախուզական ծառայությունների ղեկավարների այցը Հայաստան: Փոխանակ կենտրոնանալու այն հանգամանքի վրա, որ այցերի այդ շարքը խոսում է Հայաստանի դեռևս որոշակի սուբյեկտայնության պահմանման մասին, բայց դրա փոխարեն  քննարկում  ենք Քրիստոսի արձանը: 

Այդ արձանը կարող էր ունենալ նաև բազմագույն օղակի տեսք՝ 70-80 կիլոմետր շառավղով: Բետոնապատ այդ օղակաձև շինությունը կարող էր դիպչել մեր սարերին: Նմանատիպ մի «արձանն» էլ կարելի է կառուցել Երևանի շուրջ, օրինակ 50 կիլոմետրանոց  շրջանակաձև տեսքով: Երկաթբետոնե այդ «արձանները» կարող էինք և ըստ ցանկության ներկել: Հարկ եղած դեպքում այդ «արձանների» մոտից կարելի էր կրակել նրանց վրա, ովքեր կգային, օրինակ, մեր քրիստոնեական արժեքները ոտնատակ անելու: Այդ արձանը կլիներ Քրիստոսի արձանից մեծ և կերևար անգամ տիեզերքից:

Ասում է ՀՆԽ հրամանատար, ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովը:

Loading...