17:30   27-07-2022
Հիմքում` որակ. «Փոլ»-ի 5 սրճարաններ կլինեն նաև Հայաստանում. «Բիզնեսի անատոմիա Գալաքսիի հետ»
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայից աղմուկով Հայաստան է գալիս «Փոլ» բրենդը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ շուկայի զարգացման ֆոնին, «Փոլ»-ի կոնցեպտը բավականին ընդունելի կլինի Հայաստանում: Այն արդեն ներկայացված է 46 երկրում: Ըստ արդյունքների՝ շատ սիրված է: «Փոլ» հայաստանյան ցանցի գլխավոր մենջեր Տարոն Իսախանյանի խոսքով՝ 2019 թվականին հաստատվեց, որ մեր երկրում ևս կլինի 5 մասնաճյուղ: Համագործակցության նախնական փուլը բարդ էր՝ հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի տարբերությունները: Ըստ Իսախանյանի՝ «Փոլ»-ի Հայաստան գալը վստահաբար կիրականացնեն պատվով: Պետք է ցույց տալ ավելին, քան մեզնից սպասվում է:

Loading...