19:00   04-08-2022
Օդով չես կարող, ցամաքն էլ ուզում է փակել․ մեզ փորձում են մսահանի մեջ առնել.«Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Արցախը թեպետ «փլված», բայց այնուամենայնիվ ամրոց է մերձկասպյան թուրքերի համար։ Թշնամին փորձում է ամբողջովին հայաթափել այդ ամրոցը, վերացնել այն որպես վարչատարածքային միավոր և վերջապես հավասարության նշան դնել «Զանգեզուրի միջանցքի» և Բերձորի միջանցքների միջև։

Թշնամին գիտակցում է, որ ռուսը երբևէ թույլ չի տալու , որ այն հսկեն ադրբեջանցիները։ Այդպես է գրված նաև Նոյեմբերի 9-ի համաձայնագրում։ Ռուսները չեն թողնի դա, այլապես 1-2 օրվա մեջ Oսմանյան երրորդ դաշտային բանակի զորքերը կտեղափոխվեն Բաքվի խանության տարածք, իսկ այնտեղից էլ  կհայտնվեն Մախաչկալայի կամ Դերբենտի պատերի տակ։ 

Թշնամին փորձում է «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել իբրև Նախիջևանի համար կենսական նշանակություն ունեցող հարց և բախումների է գնում։ 

Արդյունքում օդով չես կարողանա, ցամաքով էլ թուրքն է  ցանկանում փակել։ Ադրբեջանը նախևառաջ փորձում է փակել Արցախին կապող մեր օգնության ճանապարհը․ ասում է ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը։

Loading...