10:14   09-08-2022
Image Description
Զապորոժիեի ԱԷԿ-ը գնդակոծելով՝ Կիևը «պատանդ է պահում» ամբողջ Եվրոպային. Զախարովա
Թողնել մեկնաբանություն

Կիևը փաստացի «պատանդ է վերցրել» ողջ Եվրոպան՝ գնդակոծելով Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը։ Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Նա տեղեկացրել է, որ Մոսկվան պարբերաբար Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկատվություն է ներկայացնում տեղում իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ ՌԴ-ն հուսադրող է համարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հայտարարությունները՝ ի պաշտպանություն Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրության կայունացման և կայանի հասանելիությունն ապահովելու համար:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունների համար մեղադրել էր Ռուսաստանին:

Loading...