10:15   09-08-2022
Image Description
Թայվանը կղզու հարավում անցկացնում է մարտական կրակոցներով զորավարժություններ
Թողնել մեկնաբանություն

Թայվանը երեքշաբթի մարտական կրակոցներով զորավարժություններ է անցկացնում կղզու հարավում՝ բանակի մարտունակության ստուգման համար:

Ավելի վաղ կղզու կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA), հղում անելով բանակի աղբյուրին, հայտնել էր, որ Թայբեյը օգոստոսի 9-ին և 11-ին մարտական կրակոցներով վարժանքներ կանցկացնի կղզու հարավային մասում: Նշվել է, որ մանևրումների շրջանակում, մասնավորապես, կիրականացվեն կրակոցներ 155 մմ հաուբիցներից և 120 մմ ականանետերից:

Անցած շաբաթվա սկզբին կղզի էր այցելել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Նա վերջին 25 տարում Թայվան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է: Ի պատասխան նրա այցի՝ Չինաստանի բանակը Թայվանի շուրջ մասշտաբային զորավարժություններ է անցկացնում:

Loading...