10:16   09-08-2022
Image Description
Ալժիրում առաջին անգամ հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացվեն Ռուսաստանի հետ
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերին Ալժիրում առաջին անգամ Ռուսաստանի հետ համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացվեն: «Անապատի վահան-2022» զորավարժությունների անցկացման մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն:

Մանևրումները կանցկացվեն Համագիր զորակայանում, դրանց թեման անապատում ահաբեկիչների որոնման և ոչնչացման մարտավարական գործողություններն են: Միջոցառմանը կմասնակցեն Հյուսիսային Կովկասում տեղակայված մոտոհրաձգային միավորումների մոտ 80 զինծառայողներ և 80 ալժիրցի զինծառայողներ:

Հարավային ռազմական օկրուգի հաղորդմամբ՝ ռուս-ալժիրյան առաջին համատեղ մարտավարական վարժանքները կայացել են 2021 թվականի հոկտեմբերին, Հյուսիսային Օսիայի Տարսկոյե զորակայանում՝ երկու կողմերից մոտ 200 զինծառայողի մասնակցությամբ:

Loading...