12:14   09-08-2022
Image Description
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Թողնել մեկնաբանություն

Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, որոշում է կայացրել անփոփոխ թողնել նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։

Հովսեփյանը կալանքի տակ է նախորդ տարվա սեպտեմբերից: Նա մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։

Loading...