12:15   09-08-2022
Image Description
Ռուսաստանի ԱԳՆ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերադարձնել իր միջուկային զենքը երրորդ երկրներից
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը պետք է միջուկային զենքը հեռացնի երրորդ երկրներից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Զենքի չտարածման և վերահսկողության վարչություն փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին։

«ԱՄՆ միջուկային զենքը պետք է բերվի ազգային տարածք»,- ասել է Վիշնևեցկին ՄԱԿ-ում:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն բացահայտորեն իրեն հռչակում է որպես միջուկային դաշինք, և որ ԱՄՆ միջուկային զենքը գտնվում է ոչ միջուկային երկրների տարածքում: Վիշնևեցկին սա անվանել է գործոն, որը բացասաբար է անդրադառնում անվտանգության վրա, մեծացնում է միջուկային հակամարտության վտանգը և արգելակ է զինաթափման համար։

Նա հավելել է, որ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա AUKUS գործընկերությունը նախադրյալներ է ստեղծում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկի համար:

Loading...