14:29   09-08-2022
Image Description
Լուկաշենկոն պատմել է, թե ինչ կլինի, եթե Բելառուսում կայունությունը խախտվի
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե երկրում կայունությունը խախտվի, ապա «իրավիճակն ավելի վատ կլինի, քան Ուկրաինայում»։

«Մեզ արագ կվառեն։ Ամբողջությամբ։ Եվ դա ավելի վատ կլինի, քան Ուկրաինայում։ Ես դա զգում եմ։ Շատ ծանր վիճակ կլինի»,-ասել է նա։

«Տնտեսությունը թիվ մեկ խնդիրն է։ Եթե ​​տնտեսություն լինի, մենք հաջողություն կունենանք»,-համոզված է Լուկաշենկոն։

Loading...