14:31   09-08-2022
Image Description
Պակիստանցի թալիբների երեք պարագլուխներ են մահացել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունից
Թողնել մեկնաբանություն

Պակիստանում արգելված «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» (ԹԹՊ, Պակիստանի թալիբներ շարժում) արմատական խմբավորման երեք պարագլուխներ են մահացել Աֆղանստանի Փաքթիքայի նահանգում ավտոմոբիլի պայթյունի հետեւանքով, նահանգ, որը գտնվում Է երկրի հարավ - արեւելքում,: Օգոստոսի 8-ի երեկոյան այդ մասին հաղորդել Է Dawn թերթը՝ վկայակոչելով ԹԹՊ-ի ներկայացուցիչ Մոհամադ Խորասանիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել կիրակի օրն ուշ երեկոյան:

Ճանապարհային ականից պայթած ավտոմոբիլում Էր գտնվում պակիստանցի թալիբների պարագլուխ Օմար Խալդ Խորասանին, որը հայտնի Է որպես Աբդուլ Վալի Մոհամանդ՝ Մոհմանդ գործակալության նախկին ղեկավարը, որը մտնում Էր Պակիստանի դաշնային կառավարման ցեղախմբերի («ցեղախմբերի գոտի») տարածքների կազմի մեջ: Բացի նրանից ավտոմեքենայում Էին գնվում Մուֆթի Հասանը եւ Հաֆիզ Դաուլաթ Խանը, որոնք հայտին են այն բանով, որ 2014 թվականին ԹԹՊ-ի մի շարք այլ պարագլուխների հետ միացան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Dawn-ը նշում Է, որ Օմար Խալիդ Խորասանին թալիբների շարժման այն ներկայացուցիչների թվում Էր, որոնք Պակիստանի պատվիրակությունների հետ բանակցություններ են վարել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուքում: Պակիստանի ինշխանությունները եւ ԹԹՊ-ն բանակցությունների սեղանի շուրջն են վերադարձել ապրիլին: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ Իսլամաբադը հստակ նախազգուշացում Է հղել Աֆղանստանում թալիբների կառավարությանը, որ այլեւս չի հանդուրժի անդրսահմանային ահաբեկչական գրոհները, եւ պահանջել Է խիստ միջոցներ ձեռնարկել ԹԹՊ խմբավորման դեմ: Մայիսի վերջին կողմերը Քաբուլում համաձայնության են եկել անորոշ ժամկետով հրադադարի ռեժիմի երկարաձգման եւ կոնսուլտացիաների շարունակման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...