17:10   09-08-2022
Image Description
Alibaba-ն ավելի քան 9 հազար աշխատակիցների Է ազատել երկրորդ եռամսյակում
Թողնել մեկնաբանություն

 Չինական Alibaba Group Holding Ltd-ը 9241 աշխատող Է ազատել ապրիլ-հունիս ամիսներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության փաստաթղթերը: Մեկ եռամսյակ առաջ ընկերությունը հաստիքակազմը կրճատել Է 4375 մարդով: Alibaba-ում ընթացիկ եռամսյակի վերջում աշխատել են 245 հազարից քիչ ավելի աշխատակիցներ:

Alibaba-ն, որը ինչ-որ ժամանակ Չինաստանի՝ կապիտալացմամբ խոշորագույն ընկերությունն Էր, վերջին 12 ամսվա ընթացքում չինական IT-հատվածի կարգավորումն ուժեղացնելու ֆոնին կորցրել Է շուկայական արժեքի ավելի քան մեկ երրորդ մասը: Բացի այդ, ֆիրման բախվել Է ամերիկյան սակարանների դելիստինգի սպառնալիքին այն բանի պատճառով, որ ՉԺՀ-ի իշխանություններն ընկերություններին արգելում են աուդիտորական ստուգումների տվյալներ տրամադրել ամերիկյան կարգավորիչներին:

Օգոստոսի 9-ին հայտնի Է դարձել, որ Alibaba-ն Հոնկոնգի ֆոնդային սակարանից հավանություն Է ստացել բաժնետոմսերի առաջնային լիստինգի համար: Ընկերությունն սպասում Է, որ երկրորդային լիստինգից անցումը առաջնայինին կկայանա մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այդ միջոցն ընկերությանն իրավունք կտա միանալ մայրցամաքային Չինաստանի սակարանների հետ Հոնկոնգի սակարանի համագործակցության ծրագրին, ինչը կմեծացնի չինացի ներդրողների՝ Alibaba-ի բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...