17:17   09-08-2022
Image Description
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետին
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պետական արարողակարգի ծառայության պետ Լեւոն Մինասյանն ազատվել է պաշտոնից։

Որոշման մեջ, մասնավորապես, նշված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լևոն Մինասյանին 2022 թվականի օգոստոսի 16-ից ազատել պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից»:

Loading...