Թայբեյը մեղադրել է Պեկինին ներխուժում նախապատրաստելու մեջ, հաղորդում է AFP-ը։
Անցյալ շաբաթ Չինաստանը Թայվանի շուրջ սկսեց օդային եւ ծովային զորավարժություններ՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան պաշտոնական այցին։
«Չինաստանն օգտագործել է զորավարժությունները իր ռազմական ռազմավարության մեջ՝ նախապատրաստվելու Թայվան ներխուժմանը»,-ասել է Թայվանի արտգործնախարար Ջոզեֆ Վուն։