18:45   09-08-2022
Image Description
Ուզբեկստանում հայտարարվել Է ազգային սոցցանցի ստեղծման մրցույթ
Թողնել մեկնաբանություն

 Ուզբեկստանի ինովացիոն զարգացման նախարարությունը հայտարարել Է միջազգային մակարդակի ազգային սոցիալական ցանց ստեղծելու մրցույթ: Մրցույթի մասնակիցները մեկ տարի կունենան նախագծի ստեղծման համար:

Մրցույթին մասնակցելու հայտերը կընդունվեն մինչեւ հոկտեմբերի 1-ը: Այդ մասին հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ուզբեկստանում արդեն փորձեր արվել են սեփական սոցիալական ցանց կամ մեսենջեր ստեղծելու համար: Հաղորդվել Է ազգային 38 սոցցանցերի գոյության մասին, սակայն դրանք այդպես Էլ մասսայական չդարձան: Դրա հետ մեկտեղ երկրում տարածված են Facebook-ը, «ՎԿոնտակտե»-ն, «Օդնոկլասնիկ»-ը, Telegram մեսենջերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...