19:31   09-08-2022
Image Description
«Բայրաքթարների» գործարանի գործարկումը հնարավոր է մինչև 2023-ի վերջը. Թուրքիայում Ուկրաինայի դեսպան
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչուների արտադրության գործարանի կառուցման համար կարող է պահանջվել մի քանի ամիս, իսկ գործարկումը կարող է տեղի ունենալ մինչև 2023 թ. վերջը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

Մինչ այդ Բոդնարը հաստատել էր, որ այդ գործարանը կառուցվելու է, և իշխանությունները հավանություն են տվել երկկողմ համաձայնագրին՝ այն ուղարկելով խորհրդարան վավերացմանը:

Նշվում է, որ «Բայրաքթարներ» արտադրող ընկերությունն արդեն Ուկրաինայում հողատարածք է ձեռք բերել:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել էր, որ եթե Ուկրաինայում կառուցվի «Բայրաքթար» անօդաչուների արտադրության գործարան, այն անմիջապես կհայտնվի ապառազմականացման թիրախում։

Loading...