19:31   09-08-2022
Image Description
Բայկոնուր տիեզերակայանից տիեզերք է դուրս եկել Իրանական «Խայյամ» արբանյակը
Թողնել մեկնաբանություն

Իրանական «Խայյամ» արբանյակն այսօր տեղական ժամանակով 10։30-ին տիեզերք է դուրս եկել «Союз-2.1б» հրթիռի միջոցով՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

«Խայյամը» իրանական հեռակառավարվող զոնդավորման արբանյակ է, որը տիեզերք է դուրս եկել Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում։

Արբանյակի կառավարմամբ և սպասարկմամբ զբաղվում են իրանցի մասնագետները։

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրն Instagram -ի իր էջում գրել է, որ «Խայյամ»-ի գործարկումը  հանդիսանում տիեզերական ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության մեկնարկը։

««Խայյամը» արբանյակը հանդիսանում է կարևոր քայլ մեր երկրին տիեզերքից տվյալներ տրամադրելու հարցում։ Մենք կարող ենք արբանյակի բարձր ճշգրտությամբ արված լուսանկարներն օգտագործել շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության ոլորտներում»,- ասել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը։

Զարեպուրն ասել է, որ տիեզերական ոլորտում առաջատար երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ համագործակցությունից բացի, իրենց օրակարգում է տիեզերական հայրենական տեխնոլոգիաների զարգացումը։ Մինչև տարեվերջ Իրանը մտադիր է տեղակայել արբանյակներ 500 կմ բարձրության վրա։

Հայրենական արտադրության «Խայյամ» արբանյակը պատկանում է Իրանի տիեզերական գործակալությանը։

Loading...