11:36   10-08-2022
Image Description
Թունիսի ափերի մոտ միգրանտներով նավ է խորտակվել. կան զոհեր
Թողնել մեկնաբանություն

Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավ է խորտակվել, կա 6 զոհ: Այս մասին հայտնում է Mosaique FM տեղի ռադիոկայանը:

Դեպքը տեղի է ունեցել Կերկեննա կղզիախմբից ոչ հեռու: Նավում գտնվել է մոտ 30 մարդ: Ջրից դուրս է բերվել 6 դի: Զոհերը կանայք ու երեխաներ են:

Առափնյա պահպանության ուժերը փրկել են Թունիսի 20 քաղաքացու: անհետ կորածների որոնումները շարունակվում են:

Loading...