12:59   10-08-2022
Image Description
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
Թողնել մեկնաբանություն

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում՝ տեղում ծանոթանալու «Մխչյան ֆիշ», Սայաթ-Նովա համայնք՝ «Մաքս ֆիշ» և Սիփանիկ համայնք՝ «Ինտեր ակվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ձկնաբուծարաններում ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված ձկնատեսակներին, դրանց քանակներին, վիճակին և պահման պայմաններին։
 
Նախարարի տեղակալին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը։
 
Նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարանների տարածքում, ծանոթացել ընթացիկ վիճակին, գույքագրել առկա խնդիրները։
 
Տիգրան Գաբրիելյանը հիշեցրել է տնտեսվարողներին ՍԻԹԵՍ-ով և օրենքի կարգով սահմանված պահանջներին համապատասխան յուրաքանչյուրը եռամսյակը մեկ շրջակա միջավայրի նախարարություն առկա նմուշների փոփոխության վեաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու մասին։

Loading...