13:01   10-08-2022
Image Description
Էրդողանը աջակցություն է հայտնել Ալիեւին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունների հետ
Թողնել մեկնաբանություն

Թուրքական Քոնիայում հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Էրդողանը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջեւ բարեկամական, եղբայրական եւ դաշնակցային կապերի հաջող զարգացումը, մտքեր են փոխանակել տարածաշրջանում հետկոնֆլիկտային շրջանի, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ ռազմական ոլորտներում համագործակցության շուրջ։ Ալիեւը նշել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի կազմակերպման բարձր մակարդակը։ Էրդողանը, իր հերթին, հերթական անգամ հայտնել է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին՝ կապված Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։

Loading...