14:15   10-08-2022
Image Description
Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում
Թողնել մեկնաբանություն

Հռոդոս կղզուց հարավ՝ Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական գործողություններ են ընթանում, հայտնել է Հունաստանի առափնյա փրկարար ծառայությունը: Չորեքշաբթի առավոտյան ծառայությունը տեղեկություն է ստացել, որ նավը, որում մեծ թվով մարդիկ են եղել, վթարի է ենթարկվել Հռոդոսից 38 մղոն հարավ: Տարածք են ուղարկվել առափնյա պահպանության երկու փրկարար նավ, ռազմածովային ուժերի նավ, երեք մասնավոր նավ և ռազմական ավիացիայի ուղղաթիռ։

«Առայժմ հաջողվել է փրկել 29 մարդու: Ըստ ուղևորների՝ նավի վրա մոտ 80 մարդ է եղել»,- հայտնել են ծառայությունից:

Որոնողական աշխատանքներին խանգարում են 5-6 բալ ուժգնության հասնող հարավարևմտյան քամիները:

Loading...