16:15   10-08-2022
Image Description
Դանիան 130 հրահանգիչների կուղարկի Բրիտանիա ուկրաինացի զինվորների վարժեցման համար
Թողնել մեկնաբանություն

 130 դանիացի զինվորական հրահանգիչներ մոտ ժամանակներս կմեկնեն Մեծ Բրիտանիա այնտեղ ուկրաինացի զինծառայողների վարժեցման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Jyllands-Posten թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտնել Է Դանիայի պաշտպանւթյան նախարար Մորտեն Բյոդսկովը:

Վարժանքների բուն ծրագիրը կազմակերպում են բրիտանացի զինվորականները: Այն նախատեսված Է «առանց կամ սահմանափակ մարտական փորձով» զինվորների պատրաստման համար: Դանիայի կառավարությունը դրա համար տրամադրել Է 100 միլիոն դանիական կրոն (15,1 միլիոն դոլար): Բյոդսկովի խոսքով՝ քննարկվում Է ուկրաինացիների վարժեցման հարցը նաեւ հենց Դանիայում:

«Առաջին հերթին, մենք կառաջարկենք ուկրաինացի հրամանատարների պատրաստում. կոնսուլտացիաներ եւ հրահանգներ: Միաժամանակ մենք Ուկրաինայի հետ կսկսենք երկխոսություն նրա տարածքային պաշտպանության ընդլայնման եւ ամրապնդման շուրջ»,- պամել Է պաշտպանության նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...